News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չնայած Բունդեսթագի ընտրություններում Քրիստոնեա-սոցիալական միության լուրջ կորուստներին, բավարական այս կուսակցության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը նոր ժամկետում է վերընտրվել, փոխանցում է DW-ն: 

Կուսակցության համագումարում, որն անցկացվել է շաբաթ օրը Նյուրնբերգում, նրա օգտին է քվեարկել պատգամավորների 83,7 տոկոսը, մինչդեռ 2 տարի առաջ նա ստացել էր ձայների 87,2 տոկոսը:

«Սա լավ հիմք է այն բանի համար, ինչ մեզ սպասում է Մյունխենում եւ Բեռլինում»,- քաղաքական գործիչն ասել է քվեարկության արդյունքները մեկնաբանելիս, որը տեղի է ունեցել Զեեհոֆերի եւ Բավարիայի ֆինանսների նախարար Մարկուս Զյոդերի միջեւ տարաձայնությունները հարթելուց հետո:

Դեկտեմբերի սկզբին Հորսթ Զեեհոֆերը հայտարարել էր, որ 2018-ի առաջին եռամսյակում մտադիր է Բավարիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալ, սակայն կմնա ՔՍՄ նախագահ, որը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ գործընկերն է: Զեեհոֆերի հրաժարականից հետո դաշնային հողերի վարչապետ կդառնա Մարկուս Զյոդերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ