Ֆեյսբուքում հնարավոր կլինի նորություններից օգտատերերի եւ խմբերի գրառումները թաքցնել, հաղորդում է Techcrunch-ը: Շնորհիվ Snooze կոչվող գործառույթի՝ հնարավոր կլինի կոնկրետ մարդկանց գրառումները 30 օրով թաքցնել, առանց նրանց ընկերների ցանկից ջնջելու:
Նոր գործառույթն այսօր կթողարկվի, սակայն սոցցանցի ռուսալեզու տարբերակում այն դեռ հասանելի չէ: