News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Today հաղորդման հաղորդավար Մեթ Լաուերին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրած կինը, վախենում է, որ իրեն հեւտեւում են  եւ ցանկանում են պարզել իր իքննությունը: Մեղադրանքներից հետո հաղորդավարին ազատել են  NBC հեռուստաընկերությունից: Այս մասին հաղորդել է կնոջ փաստաբան Էրի Ուիլքենֆիլդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 15-ին նա պատասխանում էր Today-ի նոր հաղորդավար Ստեֆանի Գոսկի հարցերին:

 «Իմ պաշտպանյալը սարսափած է եւ ապրում է մշտական վախի մեջ՝ մտածելով, որ իրեն հեւտեւում են  եւ ցանկանում են պարզել իր իքննությունը: Նա անհանգստանում է այլ կանանց համար, որոնց կարող են իր հետ շփոթել եւ որոնք ինչպես ինքը դարձել են ոտնձգությունների առարկա», - ասել է փաստաբանը՝ չնշելով, թե ով է ցանկանում իմանալ կնոջ անունը:

Նա թեթեւակի ակնարկել է, որ NBC-ի ղեկավարութունը ոչ այնքան եռանդագին, ինչպես խոստացել էր, թաքցնում է Լաուերի զոհերի անունները:

«NBC-ի պարտքն է պահպանել գաղտնիությունը: Սակայն նրանք լավ չեն կատարում իրենց պարտականությունը: Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ են անում եւ պետք է դադարեցնեն այդ», - ասել է փաստաբանը:

NBC-ը հերքել է Ուիլքենֆիլդի պնդումները.

 «Մեր հեռուստացանցը պահպանել է գաղտնիությունը եւ մշտապես այդ անելու է», - հայտարարության մեջ ասել է NBC-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ