News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռումինիայում թագավոր Միխայ I-ի հրաժեշտի արարողությունն է տեղի ունենում, որը 96 տարեկան հասակում մահացել էր դեկտեմբերին 5-ին Շվեյցարիայի Օբոն քաղաքի իր մասնավոր նստավայրում:

Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ վկայակոչելով Romania TV-ին:

Հազարավոր ռումինացիներ հավաքվել են  Բուխարեստում, որպեսզի թագավորին վերջին անգամ հրաժեշտ տան: Հրաժեշտի արարողությանը եկել են նաեւ եվրոպացի միապետներ, այդ թվում Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը եւ բրիտանացի արքայազն Չարլզը:

Մոտ 11:00-ին թաղման թափորը Թագավորական պալատից քաղաքի կենտրոնով շարժվեց դեպի տաճար:

Միխային այսօր կթաղեն Կուրտյա դե Արջեշ գերեզմանատանը, որտեղ թաղված են թագավորակա ընտանիքի այլ անդամներ:

Միխայը երկու անգամ կառավարել է երկիրը՝ 1927-1930 թթվականներին եւ 1940-1947 թվականներին: Այնուհետեւ կոմունիստները նրան ստիպեցին հրաժարվել գահից եւ նա աքսորվեց: Թագավորը վերադարձավ երկիր միայն կոմունիստական ռեժիմի անկումից հետո:

Միխայ I-ը վերջին արեւելաեվրոպական միապետն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ