News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում անցկացվող դրամահավաքը երեխաներն են կազմակերպել, կամավոր հիմունքներով եւ բարեգործական նպատակներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենի տեղակալ Էլլա Ավագյանը:

«Սա առաջին հերթին աշակերտների նախաձեռնությունն է, որին աջակցեցին դպրոցի ուսուցիչները, ծնողները, մենք էլ խրախուսել ենք աշակերտներին բարի գործի համար: Մենք ընդհանրապես չենք մասնակցում գումարի հավաքման գործընթացին, երեխաներն են ամբողջն անում: Հետաքրքիր ձեւով ակցիան կապեցինք Չեխովի հայտնի արտահայտության հետ՝ «Спешите делать дабро»,-ասաց Էլլա Ավագյանը:

Ակցիային մասնակցող աշակերտներից մեկը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ ակցիան բացառապես կամավոր սկզբունքներով է իրականացվում եւ գումարի որեւէ սահմանափակում չկա:

«Արդեն ընտրել ենք լեյկոզով հիվանդ երկու երեխաների, գնալու ենք տեսնենք երեխաներին, ճշտենք մանրամասները, որ հետո գումարը փոխանցենք»,- ասացին երեխաները՝ նշելով, որ բարեգործական ակցիան կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 20-ը:

Դպրոցի տեղակալ Էլլա Ավագյանն էլ հավելեց, որ իրենք ծնողների հետ դրամահավաքի հետ կապված հարցերով անմիջական կոնտակտ չեն ունեցել, երեխաներն են փոխանցել եւ չի կարծում, որ այս առումով դժգոհություններ կառաջանան:

«Երեխաներն ուղղակի ուզում են իրենց ամանօրյա նվերներից բաժին հանել կարիքավոր երեխաներին, կարծում եմ՝ շատ գեղեցիկ ակցիա է, ուղղակի բնականաբար կլինեն չմասնակցողներ, ինչը նորմալ է, բայց չեմ կարծում որ դժգոհողներ կլինեն»:

Տպել
Ամենաշատ