News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից որպես Իսրայելի մայրաքաղաք, կարող է խախտել այդ քաղաքում ուժերի հավասարակշռությունը, որը ծանր ռազմական շրջանից հետո հաստավել էր: Այս մասին հայտարարել է Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Մի կողմից, եթե մենք կարդանք Աստվածաշունչը, թագավոր Դավիթի պատմությունը, ապա նա Երուսաղեմը ճանաչել է որպես իր պետության մայրաքաղաք:  Այսինքն՝ սա շատ հին պատմություն է, հրեա ժողովրդի համար, սա սուրբ պատմություն է: Մյուս կողմից, մենք գիտենք, որ պատմության ընթացքում այդ հողում շատ ռազմական գործողություններ են կատարվել, այն շատ անգամ ձեռքից ձեռք է փոխանցվել եւ այժմ նրան տարբեր ուժեր են ձգտում», —  «Ռոսիա 24»-ի  «Եկեղեցին եւ աշխարհը» հաղորդման ժամանակ ասել է նա:

Եպիսկոպոսը շեշտել է, որ Երուսաղեմը առաջին հերթին կրոնական կենտրոն է, եւ սխալ քայլ կլինի այն քաղաքական կենտրոնի վերածելը:

«Պետք չէ մոռանալ, որ Երուսաղեմը սուրբ քաղաք է երեք համաշխարհային կրոնների համար՝ ոչ միայն հուդայականության, այլեւ քրիստոնեության եւ իսլամի համար: Այսօր Երուսաղեմում, քրիստոնյաները, մուսուլմանները եւ հրեաները քիչ թե շատ խաղաղ են ապրում, յուրաքանչյուր խումբ ունի իր թաղամասերը, անշարժ գույքը, սրբավայրերը: Եվ շատ կարեւոր է, որ Երուսաղեմը պահպանվի որպես հոգեւոր եւ կրոնական կենտրոն, որտեղ երեք  կրոնների ներկայացուցիչները կարող են միասին ապրել խաղաղության եւ ներդաշնակության մեջ», - եզրափակել է Իլարիոնը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ