News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրգանական 2017-ը մոտենում է ավարտին: Օրգանական տարին ամփոփելու, ձեռք բերված արդյունքներն ամփոփելու ու ամանորյա համեղ օրգանական ուտեստների շուրջ հաճելի զրույց ունենալու ակնկալիքով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ)  կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը հրավիրել էր բոլորին տարեվերջյան միջոցառման:

Դեկտեմբերի 16-ին Լոֆթում էին հավաքվել ՕԳԱՆ ծրագրի բոլոր ընկերները, Օրգանականը նախընտրողները, Օրգանական դեսպաններն ու բոլոր նրանք, ում համար Օրգանական ու առողջ ապրելակերպը միակ ընտրությունն է: Օրգանական դեսպանները՝ հայտնի հաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Մերի Ներսիսյանը, Գոհար Հայրապետյանը եւ Արման Մարգարյանը ներկաներին պատմեցին, թե ինչպես է ՕԳԱՆ ծրագիրն իրենց օգնել միանալ Օրգանական շարժմանը, դառնալ Օրգանական դեսպան ու նախապատվություն տալ Օրգանական եղանակով արտադրված մթերքներին:

Հայաստանում Օրգանականի լավագույն մասնագետները՝ Նունե Սարուխանյանը եւ Վարդանուշ Պետրոսյանը, ներկայացրին, թե ինչպես է Օրգանական գյուղատնտեսությունն օգնում պահպանել էկոհամակարգերը ու միասին ստեղծեցին Ամանորի առողջ Օրգանական ճաշացանկ:

Ներկաները վայելեցին նաեւ անվճար Food Photography Master Class եւ ֆոտոսեսիա Մարաշլյան ֆոտոստուդիայի կողմից, մասնակցեցին մրցույթին, ստացան մրցանակներ եւ համտեսեցին ամանորյա համեղ օրգանական ուտեստներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ