News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աջ արմատական Ազատություն կուսակցությունը (FPO) կվերահսկի պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունները՝ Պահպանողական ժողովրդական կուսակցության հետ  ձեռք բերված կոալիցիոն համաձայնության շրջանակներում :

Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում կատարելով Kurier-ին:

FPO նախագահ Հերբերտ Կիկլը կդառնա ներքին գործերի նախարար, Մարիո Կունասեկը կղեկավարի պաշտպանության նախարարությանը, իսկ միջազգային իրավունքի փորձագետ Կարին Կնեյսը, որը թեւ FPO անդամ չէ, բայց կդառնա արտաքին գործերի նախարար:

 Ընդհանուր առմամբ, կուսակցությունը կստանա վեց նախարարական պորտֆել:

Սեբաստիայի Կուրցի կուսակցությունը, որը կդառնա Ավստրիայի հաջորդ կանցլերը, կստանա յոթ նախարարական պաշտոններ, այդ թվում ֆինանսների, արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարությունները:

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելեն շաբաթ արդեն բանակցություններ է վարել նոր կառավարության անդամների հետ եւ մտադիր է կիրակի կրկին նրանց հետ հանդիպել: Ակնկալվում է, որ նոր կառավարությունը դեկտեմբերի 18-ին կսկսի աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ