News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արգենտինայի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը Սան Խուան սուզանավի որոնումների ֆոնին որոշել է ՌԾՈՒ հրամանատար Մարսելո Սրուրային ազատել պաշտոնից, հաղորդում է La Nacion-ը:

Ըստ պարբերականի` նախարարը Սրուրային իր որոշման մասին տեղեկացրել է դեկտեմբերի 15-ին:

Ավելի վաղ, սուզանավի անհետացման հետ կապված հետաքննության ընթացքում, Արգենտինայի ռազմածովային նավատորմի երկու ավագ սպաներ ազատվել են իրենց պաշտոններից:

Խոսքը ծովակալ  Լուիս Լոպես Մասեոյի, որը պատասխանատու էր զինվորական անձնակազմի կոչման եւ վերապատրաստման համար, եւ սուզանավային նավատորմի հրամանատար, կապիտան Կլաուդիո Վիլյամիդեի մասին է:

Արգենտինայի Ուշուայա նավահանգստից դուրս գալուց հետո դիզելաէլեկտրական սուզանավ Սան Խուանը, որում 44 անձնակազմի անդամ կար, դադարել  է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին: Նոյեմբերի 30-ին ՌԾՈՒ-ն հայտնեց փրկարարական գործողությունների ավարտի մասին, սակայն սուզանավի որոնումը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ