News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքը չունի  գործնական եւ տնտեսական նպատակահարմարություն, քանի որ այն չի լուծի ճանապարհների ծանրաբեռնվածության խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը` մեկնաբանելով Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության որոշումը:

 «Բացարձակ հասկանալի չէ, թե ինչու է այս որոշումը կայացվել», - ասել է նա:

Փորձագետի կարծիքով՝ կառավարության որոշումը չի տեղավորվում տրամաբանության եւ ողջամտության շրջանակում: «Բացի այդ, նրանք ոչ միայն արգելում են այդ մեքենաների ներմուծումը Հայաստան, նաեւ ապրիլի 1-ից հետո այդ մեքենաների վերագրանցումը արգելվում է», - պարզաբանել է Քեյանը` հավելելով, որ այն մարդիկ, ովքեր արդեն ձեռք են բերել նման մեքենաներ կամ պատրաստվում են գնել, հետագայում չեն կարողանա վերագրանցել դրանք:

Այս կապակցությամբ, հասարակական կազմակերպության նախագահը նշել է, որ այս տեսակի ավտոմեքենայի իրականացման համար սեփականատերը ստիպված կլինի այն այն այլ երկրներ տանի, որտեղ չկա նման արգելք:

Սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստան ներկրվում են արդեն օգտագործված մեքենաները, վարորդները խնդիրներ կունենան գրանցման հետ: Ընդ որում ոչ  միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Սա, ըստ նրա, կհանգեցնի այս տեսակի մեքենաների գների կտրուկ անկմանը:

Հիշեցնենք, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Կառավարության հանձնարարականով մշակել է նախագիծ, որը ժամանակավորապես արգելում է հանրապետություն ներկրել աջ ղեկով մեքենաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ