News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժողովրդական ազատության կուսակցությունը պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններում աջակցել Ալեքսեյ Նավալնիին, Քսենիա Սոբչակին եւ Գրիգորի Յավլինսկիին:

Այս մասին հաղորդում է DW-ն՝ հղում անելով դեկտեմբերի 16-ին ընդունված եւ կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված դաշնային քաղաքական խորհրդի հայտարարությանը:

Դեմոկրատները նախագահական ընտրություններում չեն առաջադրի իրենց թեկնածուին:

Հայտարարության մեջ կուսակցության ղեկավարները նշում են, որ ժողովրդավարական ուժերի բաժանումը թույլ է տալիս իշխանություններին «պաշտոնական ընտրական գործընթացները հանգիստ եւ հարմարավետ անցկացնել»:

«Ներկա իրավիճակում կուսակցությունը չի տեսնում քաղաքական իմաստ սեփական թեկնածու առաջադրելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ