News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի վարչակազմը կազմել է յոթ բառերից եւ արտահայտություններից կազմված ցանկ, որոնք չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի (CDC) պաշտոնական փաստաթղթերում: Այս մասին հաղորդում է DW-ն` վկայակոչելով The Washington Post-ին: Ցուցակում ընդգրկված են «տրանսգենդեր», «խոցելի», «վճարումների ստացման իրավունք», «բազմազանություն», «պտուղ», «էմպիրիկ կերպով հիմնավորված» եւ «գիտականորեն հիմնավորված»:

Ցանկում ներառված բառերն արգելվում է օգտագործել հաջորդ տարվա բյուջեի ծրագրման համար փաստաթղթեր պատրաստելիս: The Washington Post-ի տվյալներով՝ այդ հասկացությունները գրված էին որոշ հետազոտական նախագծերի եւ CDC-ի հակահամաճարակային միջոցառումների նկարագրության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news