News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

HBO հեռուստաալիքի վավերագրական ֆիլմերի բաժնի շուրջ 40 տարվա ղեկավար 78-ամյա պրոդյուսեր Շեյլա Նեվինսը թոշակի է գնում։ Այս մասին Նեվինսը հայտարարել է The New York Times թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Աշխատանքից հեռանալու մեջ ինչ-որ հետաքրքիր բան կա՝ այն ինչ ես արել եմ, եղել է աշխատանք։ Ես կարծես ծնվել եմ HBO-ում եւ չեմ ցանկանում այնտեղ մահանալ։ Եթե ես շարունակեի մնալ այնտեղ, հավանաբար, կմահանայի իմ աշխատանքային սեղանի մոտ։ Ես ափսոսում եմ, որ այսքան քիչ ժամանակ է մնացել»,-պատմել է Նեվինսը։

The Hollywood Reporter ամերիկյան ամսագրի աղբյուրները հայտնում են, որ պրոդյուսերը ընկերությունից կհեռանա 2018 թվականի սկզբին։

Նեվինսը ղեկավարել է HBO հեռուստաալիքի վավերագրական ֆիլմերի բաժինը 1979 թվականից։ Նա դարձել է 33 «Էմմի» արձանիկների դափնեկիր, որը հեռուստատեսային ոլորտում այս մրցանակի ամենաբարձր քանակն է։ Նրա պրոդյուսերական նախագծերն արժանացել են 35 «Էմմի» եւ 26 «Օսկար» մրցանակների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ