News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհայտ բիթքոինյան միլիոնատերը  հիմնադրել է The Pineapple Fund բարեգործական կազմակերպությունը եւ արդեն նվիրաբերել է ավելի քան 6,5 միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է  Lenta.ru-ն։

The Pineapple Fund-ի բոլոր գործարքները հասանելի են կայքում: Նվիրատվությանը մասնակցած ութ կազմակերպությունների թվում են Watsi առողջապահության ոլորտում քրաուդֆանդինգային հարթակը, բժշկության մեջ МДМА  թմրանյութի օրինականացման օգտին հանդես եկող MAPS շարժումը, համացանցում օգտատերերի իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Electronic Frontier Foundation կազմակերպությունը։

«Բիթքոինների գոյության սկզբնական շրջանում ես  դրանք համարեցի խոստումնալից արժույթ եւ որոշեցի ձեռք բերել։ Այժմ ես ունեմ ավելի շատ փող, քան կարող եմ ծախսել»,-հայտարարել է անհայտ անձը: Նրա հիմնադրամի կայքը նշում է, որ նա պատրաստվում է 86 միլիոն դոլար նվիրաբերել

Gizmodo պորտալը կապ է հաստատել Electronic Frontier Foundation-ի ներկայացուցիչների հետ, ովքեր հաստատել են, որ համագործակցում են The Pineapple Fund-ի հետ, եւ ներկայումս ընթանում է նվիրատվության գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ