News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական  ներկայացուցիչ Դանի Դանոնը դատապարտել է Անվտանգության խորհրդում տարածված բանաձեւի նախագիծը, որով անվավեր է ճանաչվում Երուսաղեմի ներկա կարգավիճակի փոփոխությունը, որը, նրա խոսքով, երկրի մայրաքաղաքն է շարունակում մնալ։  Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչության հայտարարությունը։ «Ոչ քվեարկությունը, ոչ քննարկումները չեն փոխի պարզ իրականությունը՝ Երուսաղեմը եղել է եւ կլինի Իսրայելի մայրաքաղաքը»,-ասված է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ում դիվանագիտական աղբյուրը հայտնում է, որ Պաղեստինի կողմից մշակված բանաձեւի նախագիծն Անվտանգության  խորհուրդ է բերվել Եգիպտոսի կողմից։ Համաձայն փաստաթղթի՝ «Երուսաղեմ Սուրբ քաղաքի բնույթի, կարգավիճակի եւ ժողովրդագրական կազմի առումով փոփոխություններ նախատեսող ցանկացած որոշում եւ գործողություն անվավեր է եւ  պետք է չեղյալ հայտարարվի Անվտանգության խորհրդի բանաձեւերի համաձայն»: Փաստաթուղթը առաջարկում է բոլոր երկրներին «չճանաչել որեւէ գործողություն կամ միջոց, որոնք հակասում են համապատասխան բանաձեւերին»:

Բանաձեւի նախագիծը «կոչ է անում բոլոր պետություններին 478 բանաձեւին համապատասխան ձեռնպահ մնալ Երուսաղեմ Սուրբ քաղաքում դիվանագիտական առաքելություններ բացելուց»: Խորհրդի աշխատանքային ծրագրի համաձայն՝ դեկտեմբերի 18-ին տեղի կունենա մերձավորարեւելյան կարգավորման շուրջ նախատեսված նիստը, ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հանդես կգա ճեպազրույցով:

Դիվանագետները չեն բացառում, որ բանաձեւի նախագծի քվեարկությունը տեղի կունենա այդ նիստ հետո: Սակայն, համաձայն լրատվամիջոցների, Եգիպտոսի պատվիրակությունը դեռեւս պաշտոնապես քվեարկության անցկացման համար չի դիմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ