News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերը (Thomas de Maizière) հանդես է եկել երկրի նոր կառավարությունում հակասեմիտիզմի դեմ պայքարի հարցով լիազորի պաշտոն ստեղծելու օգտին։ Այս մասին հայտնում է DW-ն։

«Հակասեմիտիզմի հողի վրա յուրաքանչյուր հանցագործություն չափազանց է եւ ամոթալի  մեր երկրի համար»,-ընդգծել է դե Մեզերը: Նրա խոսքով՝ խոսքը «հրեա քաղաքացիների նկատմամբ արհամարհական նկատառումների, անհեթեթ կատակների եւ խտրական վերաբերմունքի մասին է»: «Հրեաների նկատմամբ թշնամանքը այլեւս երբեք չպետք է տարածվի Գերմանիայում»,-նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը:

Նա ավելացրել է, որ կառավարությունում նոր պաշտոնի անհրաժեշտությունը կապված է ոչ միայն «վերջին միջադեպերի» հետ, այլ նաեւ հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին Գերմանիայի ներքին գործերի նախարարությանը կից անկախ փորձագիտական հանձնաժողովը խորհուրդ է տվել ստեղծել հակասեմիտիզմի դեմ պայքարի լիազորի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ