News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում վայրի վագրը ներխուժել է հարսանիք՝ խուճապ առաջացնելով հյուրերի եւ նորապսակների շրջանում։ Այս մասին հաղորդում է  The Times of India-ն։

Գիշատիչը հայտնվել է թփերի միջից եւ  հանդարտ անցել է  հյուրերի կողքով` առաջացնելով քաոս եւ խուճապ: Ոչ ոք չի տուժել: «Հարսանեկան արարողությունն իր  թեժ փուլում էր, երբ վագրը հայտնվեց»,- ասել է տեղի բնապահպանական կազմակերպության կամավորը: Հյուրերը աղմկել են եւ ցրվել:

Լրատվամիջոցների հայտնում են, որ որոշ ժամանակ անց կենդանին հայտնվել է Մահարաշտրա նահանգում, որտեղ հարձակվել է մի կնոջ վրա: Տուժողը տեղափոխվել է Թամրազ քաղաքի պետական հիվանդանոց:

Կենդանաբանները ընդգծել են վագրի անսովոր պահվածքը, որը հեռու չի մնում բնակավայրերից, չի  վախենում  մարդկանցից եւ  քայլում է բանուկ ճանապարհներով։

Բհանդարայի շրջանի անտառների պահպանության կազմակերպության ղեկավարի տեղակալ Վիվեք Հոշինգը հայտնել է, որ վագրին վերահսկելու համար ստեղծվել է յոթ հոգուց բաղկացած հատուկ խումբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ