News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ հարկային բարեփոխման շնորհիվ, որը Կոնգրեսում ընդունման վերջին փուլում է, կարագացնի տնտեսական աճը եւ երկիր կվերադարձնի ընկերությունների կողմից արտասահմանում ներդրված դրամական միջոցները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

«Չորս տրիլիոն դոլար կվերադառնա երկիր։ Սրանք այն փողերն են, որոնք երկար տարիներ «լռվել են»  արտասահմանում»,-հայտարարել է Թրամփը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Տնտեսությունն արդեն հասել է 3 տոկոս տնտեսական աճի։ Ոչ ոք չէր մտածում, որ դա հնարավոր է։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 4,5, անգամ 6 տոկոսի։ Յուրաքանչյուր տոկոսային կետ 2,5 տրլն դոլար է։ Մենք վերադարձել ենք խաղի մեջ եւ շուտով իսկապես կդառնանք լավագույնը»,-հայտարարել է երկրի նախագահը։

Կոնգրեսում հանրապետականները մտադիր են հաջորդ շաբաթ ընդունել հարկային բարեփոխումները, որով նախատեսվում է կտրուկ նվազեցնել բիզնեսից հարկահավաքությունը եւ սահմանափակ հարկային արտոնություններ տալ ֆիզիկական անձանց կատեգորիաների մեծ մասին։ Եթե օրենքն ընդունվի, այն կլինի ԱՄՆ հարկային համակարգում ամենախոշոր փոփոխությունը վերջին 300 տարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ