News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի ծառայության գները Երեւանում այս տարի, մեղմ ասած, այդքան էլ մատչելի չեն հասարակ քաղաքացիների համար: NEWS.am-ը մի փոքրիկ հարցում է  անցկացրել նման ծառայություններ մատուցող կազմակերպությունների շրջանում` փորձելով պարզել, թե մոտավորապես որքան կարժենա Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի  մեկ այցելությունը:

Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի մեկ այցելությունը սկսում է 15000 դրամից: Ընդ որում, ամանօրյա նվերը ծնողն է փոխանցում Ձմեռ Պապին, որպեսզի վերջինս մատուցի երեխային:

Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից սկսած Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայության գինը թանկանում է` սկսելով 20 հազարից եւ հասնելով մինչեւ 50 հազար դրամի: Հունվարի 1-ին նույնպես մեկ այցելության արժեքը սկսվում է 15 հազար դրամից:

Որոշ ծառայություններ մատուցող ընկերություններ նաեւ առաջարկում են նվերը իրենց կողմից` երեխայի տարիքին համապատասխան:

Հարցին, թե ովքեր են հանդես գալիս Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի դերում, մեր զանգահարած կազմակերպություններում հավաստիացրեցին, որ միայն պրոֆեսիոնալ դերասաններ են իրենք ընտրում, պատահական մարդիկ չկան:

Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի այցելության ժամանակ հիմնական «ակտիվ» դերում Ձյունանուշն է, քանի որ նա է զբաղեցնելու երեխային:

Տպել
Ամենաշատ