Հոնդուրասում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 6 մարդ է զոհվել՝ ներառյալ երկրի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի քույրը: Այս մասին հայտնում է El Nuevo Herald-ը:
Պաբերականի տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով զոհվել է երկրի նախագահի քույրը՝ հաղորդակցոթյունների նախկին նախարար Հիլդա Էրնանդեսը եւ եւս 5 մարդ (ՌՕՈՒ սպաներ, օդաչուներ եւ երկրի անվտանգության ծառայության անդամներ): Ուղղաթիռը Հոնդուրասի մայրաքաղաքից Կոմայագուա քաղաք էր ուղեւորվել: Ուղղաթիռի հետ կապի ընդհատումից հետո նրա որոնումների են դուրս եկել 2 ռազմական ուղղաթիռ: Կործանված ուղղաթիռը հայտնաբերել են Երբաբուենա լեռնային շրջանում:
#NuevaFotoDePerfil pic.twitter.com/fT70IBQzfU
— Juan Orlando H. (@JuanOrlandoH) 16 декабря 2017 г.
Երկրի նախագահն իր Twitter-ում գրառում է կատարել սգո սեւ ժապավենով: