News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եմենի Մաարիբ նահանգում առնվազն 10 կին է զոհվել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ՌՕՈՒ ռմբակոծության հետեւանքով: Այս մասին հայտնում է Saba-ն:

Գործակալության տեղեկություններով՝ հարվածը հասցվել կանանց խմբին, որոնք Հարիբ էլ Ղարամիշ շրջանում հարսանիքից էին վերադառնում:

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ ապստամբ հուսիների միջեւ: Եմենի Իրավունքի եւ զարգացման կենտրոնի տեղեկություններով՝ 2015-ի գարնանից սպանվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխա եւ մոտ 2 հազար կին: Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 18,5 հազար եմենցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ