News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն ուղեւորատար նավերից մեկում Royal Caribbean ընկերության Independence of the Seas նավում աղեստամոքսային վարակ է բռնկվել, նավը  շաբաթ օրը վերադարձել է Ֆլորիդա: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերությունը մեջբերում է Royal Caribbean ներկայացուցիչ Ոուեն Թորեսի խոսքերը, որում նա նշել է, որ Կարիբյան ծովում հինգ օրվա ընթացքում 332 մարդ է վարակվել: Ընդհանուր առմամբ, նավի վրա 5 հազար մարդ է եղել՝ ուղեւորները եւ անձնակազմը միասին:

Miami Herald թերթի տվյալներով՝ չորեքշաբթի նավի ուղեւորների մոտ ի հայտ են եկել  աղեստամոքսային  հիվանդության առաջին ախտանշանները: Հաջորդ օրը ուղեւորներին նախազգուշացրել են նորովիրուսային համաճարակի բռնկման վտանգի մասին: Վարակը, ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փորձագետների, առաջացնում է փսխում եւ ստամոքսի խանգարումներ, ինչը կարող է հանգեցնել օրգանիզմի վտանգավոր ջրազրկման: Նորովիրուսային վարակը համարվում է աշխարհի ամենավարակիչ հիվանդություններից, այդ պատճառով չկա հիվանդությունից հուսալի բուժում:

CNN-ը ընդգծել է, որ ընդհանուր առմամբ չի նշվել վարակի տարածման պատճառը: Թորեսը նշել է, որ Royal Caribbean-ը մտադիր է միջոցներ ձեռնարկել ապագայում նման վարակների կանխարգելման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ