News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի  սահմանային ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 17-ին Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի ռազմական դատարանի շենքի մոտ երկու պայթուցիկ սարքերով զինված պաղեստինցու են ձերբակալել:

«Կասկածյալը եկել է Սամարիայի Նաբլուս քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական դատարանի մուտքի մոտ՝ մարմնին պայթուցիկ սարքեր ամրացված»,-նշվում է փաստաթղթում: «Նա ձերբակալվել է սահմանային ոստիկանության կողմից, որից հետո վերարկուի միջից հայտնաբերվել է եւս մեկ ինքնաշեն պայթուցիկ սարք»: Իրավապահները հավելել են, որ ռազմական դատարանի տարածքը արգելափակված է սահմանային ոստիկանության կողմից, եւ տեղում աշխատում են բանակային սակրավորները:

Ձերբակալվածը, որը Արեւմտյան ափի  Ջենին քաղաքում գտնվող  պաղեստինյան փախստականների ճամբարի բնակիչ է,  հարցաքննության համար տեղափոխվել է Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն (ՇԱԲԱԿ-ի հակահետախուզություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ