News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհրավիրի նախարարների հավաք եւ կհանդիպի Teva Pharmaceutical իսրայելական դեղագործական ընկերության գլխավոր տնօրենի հետ՝ վերակազմակերպման ծրագրի շրջանակներում աշխատակիցների ազատման շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Teva Pharmaceutical իսրայելական դեղագործական ընկերությունը  ներկայացրել է երկու տարվա վերակազմակերպման ծրագիր, որը նախատեսում է աշխատակիցների ավելի քան քառորդ մասի ազատում՝ շուրջ 14.000 մարդ ամբողջ աշխարհից: Տեղական լրաատվամիջոցների տվյալներով՝ խոսքը  վեց հազար աշխատատեղերից մոտ 3 հազարի կրճատման մասին է:

«Այս շաբաթ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հետ միասին  կհանդիպեմ Teva-ի գլխավոր տնօրենի հետ»,-ասել է Նեթանյահուն կառավարության նիստի բացման ժամանակ: Նեթանյահուն հավելել է, որ անցած շաբաթ նա արդեն խոսել է Teva-ի գլխավոր տնօրենի հետ:

 «Անցյալ շաբաթ ես խոսեցի նրա հետ եւ ասացի, որ մեր հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել աշխատակիցներին պատճառվող վնասը: Սա առաջին: Երկրորդ՝ Երուսաղեմի գործարանի եւ ձեռնարկությունների փակումը կանխելու համար: Եվ երրորդ՝ պետք է անել այնպես,  որ Teva-ն մնա Իսրայելում: Այստեղ հազարավոր աշխատողներ կան, այն ստեղծվել է որպես իսրայելական ընկերություն, եւ մենք ուզում ենք, որ այն շարունակի այդպիսին մնալ: Մենք կօգտագործենք մեզ հասանելի տարբեր միջոցներ այս խնդրի լուծման համար»,-եզրափակել է Նեթանյահուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ