News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամփոփվել են Հայաստանի էներգաարդյունավետության ներուժի բացահայտմանը նվիրված բարձրաստիճան համաժողովի արդյունքները, հաղորդում է «ԵկոԼուրը»։ 

Համաժողովն անցկացվել է Երեւանում` նոյեմբերի 7-8-ը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից` «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի համագործակցությամբ: Հայտնի է, որ Եվրոմիությունն աջակցում է այն ծրագրերին, որոնք ուղղված են Արեւելյան գործընկերության երկրների էներգետիկ կախվածության նվազեցմանը` էներգիայի սպառման ոլորտի արդյունավետ կառավարման շնորհիվ:

Համաժողովի արդյունքները վկայում են այն մասին, որ թեեւ Հայաստանում էներգաարդյունավետությունը ճանաչվել է որպես առաջնահերթություն, կան խոչնդոտներ այդ քաղաքականության իրագործման համար:

Կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա: Այսպես, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքում նշված է, որ էներգախնայողության, շինարարության եւ բնակարանային տնտեսության ոլորտներում կան իրավական եւ օրենսդրական խնդիրներ: Այնուհետեւ նշված է, որ չկան մասնագիտացված ֆինանսական գործիքներ խառը եկամուտ ունեցող բազմաբնակարանային շենքերի կարիքների սպասարկման եւ թույլ սպասարկվող հասարակական շենքերի համար: Գյուղերի խնդիրը ժամանակակից էներգետիկ ծառայությունների մատչելիության բացակայությունն է:

Նշվել է այս ոլորտում խթանիչների եւ դրամաշնորհների նպատակային օգնության պակասի մասին: Չկա բավարար տեխնիկական եւ ինստիտուցիոնալ ներուժ նախագծերի մշակման եւ իրականացման, ներդրումների, գնումների ադեկվատ գործընթացների համար եւ այլն:

Գործնականում սա նշանակում է, որ թեպետ Հայաստանի կառավարությունը հայտարարում է էներգաարդյունավետության ոլորտում ջանքերի եւ առաջնահերթությունների մասին, Եվրոմիությունը ֆինանսավորում կտրամադրի որոշակի գործողությունների կատարման դեպքում: Այստեղ առանցքային են հանդիսանում արդեն ընդունված օրենսդրության կատարումը, ներառյալ չափորոշիչների կատարումը, շենքերի էներգետիկ արդյունավետության գնահատումը, մոնիթորինգը եւ ստուգումները: Հաջորդը, ներդրումները պետք է նպաստեն պետական սեկտորի դերին` որպես էներգաարդյունավետության շուկայի զարգացման առանցքային ներդրողի: Հատուկ ուշադրություն կդարձվի բազմաբնակարանային շենքերին: Ինչ վերաբերում է գյուղական վայրերին, այդտեղ հարկավոր է ապահովել էներգաարդյունավետության ոլորտում ժամանակակից էներգետիկ ծառայությունների եւ լուծումների մատչելիություն:

Տպել
Ամենաշատ