Ֆիլիպինների կենտրոնական հատվածում մի շարք սողանքներ են տեղի ունեցել, որի հետեւանքով 4 քաղաքներում մահացել է առնվազն 26 մարդ, հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ֆիլիպինների տարերային աղետների դեմ պայքարի ծառայության ղեկավար Սոֆրոնիո Դասիլիոյի խոսքով, բլոր զոհվածներիմարմիններն արդեն դուրս են բերվել փլատակներից։
Հաղորդվում է, որ սողանքների պատճառը «Կայ Տակ» արեւադարձային փոթորիկն է, որը մոտեցել է Ֆիլիպինյան արշիպելագում։