News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին, ով նախօրեին փորձել էր Մայդանում բեմահարթակ տեղադրել, վեճի է բռնվել ոստիկանության Շեւչենկոյի բաժնի պետ Գերման Պրիստուպայի հետ, քանի որ վերջինս նրան թույլ չէր տվել դա իրականացնել, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Վեճի տեսանյութը քաղաքական գործիչը հրապարակել է իր ֆեյբուքյան էջում։ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ դեկտեմբերի 17-ի գիշերը փակել էր Կիեւի կենտրոնում՝ վրանային ճամբարի մոտ գտնվող ճանապարհը: Նրանք բախվել էին ոստիկանության հետ, եւ Սաակաշվիլին սկսել է պնդել, որ Պրիստուպան հարբած է: Նա իր հերթին հայտարարել է, որ Սաակաշվիլին գտնվում է թմրամիջոցների ազդեցության տակ, ինչը Սաակաշվիլիին ավելի է բարկացրել։

«Ահա իշխանության դեմքը։ Հարբած դոնեցկյան ոստիկանը հատկանշական Պրիստուպա ազգանվամբ, Գորլովկայի նախկին ոստիկանապետը, ում չգիտես ինչու նշանակել են Կիեւի Շեւչենկոյի շրջանի ոստիկանապետ, փորձել է խանգարել մեզ բեմահարթակ դնել Կրեշատիկում։  Ավելին,  մոսկովյան քարոզչության լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ինձ թմրամոլ է անվանել։ Հե՛յ, դու՛ք Բանկովյան փողոցում, դոնեցկյան «մենթից» բացի ուրիշ ոչ մեկին չգտաք ձեր նպատակների համար»,-գրել է նա։

Նշենք, որ Պրիստուպայի գործընկերները հանդես են եկել ոստիկանի պաշտպանությամբ: Այսպես, Կիեւի ազգային ոստիկանության ղեկավար Անդրեյ   Կրիշենկոն, պատգամավոր Անտոն Գերաշենկոն, ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը իրենց աջակցությունն են հայտնել Պրիստուպային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ