News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «ջերմ ընդունելություն է» խոստացել  հաջորդ շաբաթ Երուսաղեմ այցելող ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հրեական պետությանը աջակցություն ցուցաբերելու համար: Այս հայտարարություններով է Իսրայելի վարչապետը սկսել դեկտեմբերի 17-ին կայացած կառավարության նիստը, հաղորդում է «ՏԱՍՍ»- ը՝ վկայակոչելով երկրի կառավարության գրասենյակը:

«Առաջիկա օրերին մեզ կայցելի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, որին մենք ջերմ ընդունելություն կցուցաբերենք. նա Իսրայելի մեծ բարեկամն է՝ Երուսաղեմի մեծ բարեկամը: Ես կցանկանայի եւս մեկ անգամ հատուկ երախտագիտություն հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին եւ նրա վարչակազմին` Իսրայելի ճշմարտությունը պաշտպանելու գործում դրսեւորած առաջնորդության եւ վճռականության, ամուր դիրքորոշման համար, որով նրանք մերժում են ՄԱԿ-ը՝ որպես հակաիսրայելյան հարթակ օգտագործելու փորձերը», - նշել է Իսրայելի վարչապետը:

Ի սկզբանե Փենսը պետք է այցելեր Իսրայել դեկտեմբերի 17-ին, իսկ դեկտեմբերի 18-ին նախատեսվում էր վերջինիս ելույթը Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան): Սակայն, ինչպես դեկտեմբերի 14-ին հայտնել է Haaretz թերթը, Փենսը հետաձգել է իր այցը Իսրայել՝ Միջին Արեւելքում տիրող ճգնաժամի պատճառով, որը կապված է Թրամփի՝ Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք ճանաչման որոշման հետ: Այժմ ԱՄՆ փոխնախագահի ժամանումը իսրայելական պետություն սպասվում է դեկտեմբերի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ