News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի փողոցներում 42-րդ անգամ տեղի է ունեցել ավանդական ամանորյա վազքը, որի ընթացքում մասնակիցների քանակի առումով ռեկորդ է սահմանվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ձմեռ պապի եւ այլ ամանորյա պերսոնաժների հագուստներով ավելի քան 3հազար մարդ դուրս է եկել վազքի։

1976 թվաանին, երբ առողջ ապրելակերպի կողմնակիցներն առաջին անգամ այսպիսի վազք կազմակերպեցին, այն խորհրդային աթեիստական պատկերացումների չէր կարող կոչվել սուրբծննդյան վազք եւ համարվում էր ամանորյա։ Այս ընթացքում փոխվել է ոչ միայն վազքի անվանումը, այլեւ մասնակիցների թիվը։ Առաջին վազքին մասնակցել է 77 մարդ։

«Սա ոչ միայն մրցակցելու հնարավորություն է, այլեւ Սուրբ ծննդի սպասման ժամանակաշրջան, երբ վազքուղի են դուրս գալիս ընտանիքներով, բարձրանում է մարդկանց տրամադրությունը»,-ասել է վազքի կազմակերպիչԴարյուս Միկուլիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ