News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է լրագրողներին, որոնք դրամատիզացնում են հին սկանդալները եւ լուրից սենսացիա են սարքում։ Նա հայտարարել է, որ դա «շատ լուրջ մեղք» է։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Պոնտիֆիկը Սոցիալական հաղորդակցությունների օրվան նվիրված իր ամենամյա ուղերձը կնվիրի «ֆեյք նորություններին»։

Նախօրեին նա կաթոլիկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ լրագրողները իրականացնում են ժողովրդավարական հասարակություններում ամենահիմնարար խնդիրներից մեկը։ Միաժամանակ Հռոմի պապը հիշեցրել է նրանց հստակ եւ ամբողջական տեղեկատվություն ներկայացնում անհրաժեշտության մասին՝ խուսափելով միակողմանի մոտեցումներից։ «Դուք չպետք է ներքաշվեք «հաղորդակցական մեղքերի» մեջ, ինչպիսին է ապատեղեկատվությունը, իրադարձությունների միակողմանի լուսաբանումը, զրպարտությունը, անվանարկումը, հին նորությունները քչփորելը, որոնց մասին ամեն բան վաղուց հայտնի է»,-ասել է նա։

Հռոմի պապը այդ գործողություններն անվանել է «լուրջ մեղք, որը վնասում է լրագրողի սիրտը եւ վնասում է մյուսներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ