News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կհասնի ուկրաինացի բոլոր կոռումպացված իրավապահների եւ «բարիգների» հաշիվների սառեցմանը: Քաղաքական գործիչը այս մասին ասել է դեկտեմբերի 17-ին Կիեւում կայացած «Իմպիչմենտի համար» երթի ընթացքում, հաղորդում է «ԳՈՐԴՈՆ»-ը:

Սաակաշվիլիի խոսքով՝ երկրում Ուկրաինայի ազգային գվարդիա չկա, սակայն կա «կարդինալի անձնական պահապանների խումբ», որը պատրաստ է «առեւանգել մարդկանց փողոցից» եւ «ամեն տեսակ կեղտոտ պատվերներ կատարել»:

Նա նաեւ ասել է, որ գիշերը Գորլովկայի ոստիկանության նախկին պետը հարբած վիճակում փորձել է խանգարել  բեմահարթակ տեղադրել Կիեւի կենտրոնում:

«Դիմակները պատռվել են, քանի որ արեւմտյան մամուլը երբեք այսքան բաց չի ​​գրել «բարիգների» կոռուպցիայի եւ անօրինականության մասին: Դիմակներ պատռվել են, եւ դա լավ է, քանի որ Արեւմուտքը սկսել է տարբերել Ուկրաինայի ժողովրդին «բարիգներից», ճանճերին՝ կոտլետներից ...Այնտեղ, որտեղ կանգնած է ժողովուրդը, կլինի Արեւմուտքւ աջակցությունը, ես դրանում լիովին համոզված եմ...Ես կհասնեմ նրանց հաշիվների սառեցմանը, կհասնեմ նրան, որ նրանց ձեռքերը ոչ ոք չի սեղմի, կհասնեմ նրան, որ անգամ եթե նրանք փախչեն Եվրոպա եւ Ամերիկա, Հետաքննությունների դաշնային բյուրոն, եվրոպական ոստիկանական  բոլոր ծառայությունները հատ-հատ կորսան նրանց եւ կհանձնեն Ուկրաինայի ժողովրդի արդար դատին», - ասել է Սաակաշվիլին.

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին  նոյեմբերի 12-ին առաջարկել էր դեկտեմբերի 3-ից սկսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի «ժողովրդական իմպիչմենտի» գործընթացը: Նրա քաղաքական թիմը «Իմպիչմենտի համար» կարգախոսով արդեն մի քանի երթ է անցկացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ