News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը դեկտեմբերի 21-ին ելույթ կունենա իր պատվին հրավիրված Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) հատուկ նիստին: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչեպով Իսրայելի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Նախքան Փենսի ելույթը, որը կլինի անգլերեն լեզվով, հատուկ լիագումար նիստի ընթացքում ելույթ կունենան Քնեսեթի նախագահ Յուլիյ Էդելշթեինը, Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն, խորհրդարանական ընդդիմության ղեկավար Իցխակ Հերցոգը»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի խորհրդարանի մամուլի ծառայությունը հավելել է, որ «այս օրերին Քնեսեթում ավարտվում են հսկայական ամերիկյան պատվիրակության ընդունելության նախապատրաստական աշխատանքները, մշակվում են անվտանգության հատուկ  միջոցառումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ