News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Պակիստանի Քվեթա քաղաքի (Բալուջիստանի նահանգ) եկեղեցու վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Dawn թերթը հաղորդել էր, որ առնվազն երկու մահապարտ ահաբեկիչ կիրակնօրյա պատարագի ժամանակ հարձակում են գործել եկեղեցու վրա: Ըստ տեղական իշխանությունների՝ շենքում հարձակման պահին կար մոտ 400 մարդ: Ինչպես նշել են ականատեսները, զինյալները աննկատ ներս անցնելու անհաջող փորձից հետո մուտք են գործել եկեղեցու շենք անվտանգության աշխատակցի հետ միասին: Անվտանգության ուժերը կրակ են բացել հարձակվողների վրա:

Կրակոցներից վիրավորված ահաբեկիչներից մեկը ինքնասպան է եղել՝ գործի դնելով մահապարտի գոտին: Մյուս զինյալը ոչնչացվել է անվտանգության ուժերի կողմից: Վերջին տեղեկությունների համաձայն` միջադեպի հետեւանքով 9 մարդ է զոհվել, եւս 30-ը վիրավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ