News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ելք»-ի թեկնածուն ՀՀ նախագահի պաշտոնում չի ընտրվելու, անկախ նրանից նա կառաջադրվի ԲՀԿ աջակցությամբ, թե` ոչ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` նշելով, որ այդուհանդերձ, շատ ողջունելի է «Ելքի» այս քայլը:

«Նման պրակտիկա օգտագործում են շատ երկրներում, երբ որ ընդդիմադիր ուժը  փորձում է օգտագործել ստեղծված հնարավորությունը` այսինքն նախագահի ընտրության հարցը, որպեսզի իր թեկնածուին առաջադրի նախագահի պաշտոնում եւ օգտագործի այդ հնարավորությունը իր կուսակցության ծրագրերը նպատակները եւս մեկ անգամ տարածելու, լրատվամիջոցներով հասարակությանը մոտեցնելու համար: Կարելի է ասել սա շատ լավ PR տեխնոլոգիա է, սա անազնվություն չէ, հետին միտք չէ, շատ ընդունված տեխնոլոգիա է»,-ասաց քաղտեխնոլոգը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք» դաշինքը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել նույնանուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին:

Նշենք որ 2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ իշխանության թիվ մեկ պաշտոնյան լինելու է երկրի վարչապետը: Նոր նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից եւ ունենալու է սահմանափակ լիազորություններ:

Տպել
Ամենաշատ