News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները որոշել են շարունակել բողոքի ակցիան Գերագույն Ռադայի մոտ վրանային ավանի տարածքում այն բանից հետո, երբ Հոկտեմբերյան պալատը գրավելու անհաջող փորձ են արել։ Ռադայի մոտ վերադառնալու կոչով ցուցարարներին դիմել է ինքը՝ Սաակաշվիլին։

«Գնում ենք Ռադայի մոտ շարունակելու մեր խաղաղ պիկետը։ Ո՞վ է ինձ հետ գալիս»,-ասել է նա, ինչին ներկաները հավանություն են տվել։ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ փորձել է ներխուժել Հոկտեմբերյան պալատի շենք, որտեղ, նրա խոսքով, նախատեսում էին բողոքի ակցիաները համակարգող շտաբ ձեւավորել։
Ցույցի վայրից ուղիղ հեռարձակում էր իրականացվում Սաակաշվիլիի Facebook-ի էջում։ Ազգային գվարդիայի աշխատակիցները փակել են պալատի մուտքերը եւ շղթա կազմել շենքի շուրջը։

Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Շեւշենկոն հայտնել է, որ շենքում ներկայումս ներկայացում է ընթանում երեխաների համար եւ խնդրել է ցուցարարներին սադրիչ քայլերի չգնալ։

Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել չտրվել սադրանքներին եւ չգրոհել շենքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ