News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Saxo-bank-ը 15 տարվա ընթացքում շոկի մեջ է գցում հասարակությանը իր ամանորյա քիչ հավանական իրադարձությունների կանխատեսումներով։ Այն ներառում է բիթքոինի խելահեղ աճին անհավանական այլընտրանքներ։ Ներկայացնում ենք նրանց կանխատեսումները 2018 թվականի համար։

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը կկորցնի անկախությունը, քանի որ Ֆինանսների նախարարությունը իր վրա է վերցնելու պատասխանատվությունը

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին հանրապետականներն ու դեմոկրատները մրցում են պոպուլիզմով հարկերի կրճատման ոլորտում, ինչը կհանգեցնի եկամուտների մակարդակի զգալի կրճատման, իսկ ապագայում երկիրը կընկղմվի ճահճացման փուլ։ Թույլ տնտեսությունը, բարձր տոկոսադրույքները եւ գնաճը Դաշնային պահուստային համակարգին ընտրության տեղ չեն թողնի դրամավարկային քաղաքականության ոլորտում։ Դաշնային պահուստային համակարգից քավութայան նոխազ կսարքեն եւ կմեղադրեն ցածր տնտեսական ցուցանիշների, պարտատոմսերի շուկայում խուճապի եւ անհավասարության աճի համար։ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կրկին, ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո կառավարման սանձերն իր ձեռքը կվերցնի եւ կսահմանափակի երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը մինչեւ 2,5 տոկոսի։

Ճապոնիայի բանկը ստիպված կլինի հրաժարվել կոր եկատմաբերության վերահսկողությունից

Ճապոնիայի բանկի կողմից իրականացվող կոր եկամտաբերության վերահսկողության քաղաքականությունը կախված է համաշխարհային ճկուն տոկոսադրույքներից եւ ցածր եկամտաբերությունից, իսկ 2018 թվականին դրա վրա հույս դնելը աննպատակահարմար կլինի Գնաճի աճին զուգահեռ կավելանան նաեւ եկամուտները, ինչը կհանգեցնի իենի փոխարժեքի աղետալի անկման։ Արդյունքում Ճապոնիայի կենտրոնական բանկը ստիպված կլինի դիմել քանակական մեղմացման միջոցառումների, բայց ոչ ավելի շուտ, քան դոլարի փոխարժեքը իենի նկատմամն կհասնի 150-ի, որից հետո այն արագ կնվազի մինչեւ 100-ի։

Չինաստանն անցնում է նավթայուանի

Չինաստանը նավթի արտահանողների մեջ անվերապահ լիդեր է, եւ շատ արտահանող երկրներ արդեն հաճույքով գործարքներ են կնքում յուանով։ ԱՄՆ համաշխարհային ազդեցության նվազման եւ յուանով ապրանքային ֆյուչերսների հաջողության ֆոնին, Շանհայի միջազգային էներգետիկ բորսայի որոշումը՝ հուն նավթի ֆյուչերսների սակարկությունները յուանով կսելու վերաբերյալ, դատապարտված էր հաջողության հենց սկզբից։ Նավթայուանի ներդրման շնորհիվ չինական արժույթի փոխարժեքը կբարձրանա դոլարի փոխարժեքից 10 տոկոսով։

Գների փոփոխականության աճ՝ արժեթղթերի շուկաներում փլուզումից հետո

Համաշխահային շուկաները լի են գաղտնի նշաններով եւ անակնկալներով, եւ տարբեր մակարդակների ակտիվների գների փոփոխականության կտրուկ նվազումը 2017 թվականին բացառություն չէր։ VIX-ի եւ MOVE-ի ինդեքսների պատմական նվազագույնները ուղեկցվել են արժեթղթերի ռեկորդային փոխարժեքներով եւ անշարժ գույքի շուկայում բարձր գներով։ Արդյունքում առաջացել է վառոդի տակառ, որը պատրաստ է վայրկյանապես եւ արդյունավետ ձեւով պայթելու։ Այդ պայթյունի նախանշանը S&P 500 արժեթղթերի արժեքի 25 տոկոսով անկումն է, որը հիշեցնում է 1987 թվականի փլուզումը։ Ցածր փոփոխականությամբ ակտիվները կանհետանան որպես դասակարգ, եւ բոլորին անհայտ տրեյդերը երկար ժամանակով հազար տոկոսանոց շահույթ կստանա։

Ամերիկացիները կաշխուժանան 2018-ի ընտրություններում

ԱՄՆ-ում ժողովրդագրական փոփոխությունները 2018-ին հսկայական ազդեցություն կունենան քաղաքականության վրա։ Երիտասարդ ընտրողները զզվանքը Թրամփի անձից, աճող անհավասարությունը, որը էլ ավելի է խորանում հանրապետականների վարած ցինիկ հարկային բարեփոխումներով, եւ դեմոկրատ թեկնածուների նոր սերունդը, որը չի տառապում փտած պոպուլիզմով, նշաններ են, որ նոյեմբերին միլենիալները կլցնեն ընտրատեղամասերը։ Դեմոկրատները բանավեճը հարկային բարեփոխումներից կտեղափոխեն զանգվածային սպառումը խրախուսելու դաշտ։ Իկական պոպուլիզմը նշանակում է պատրաստ լինել բացել պետական գանձարանը բնակչության 90 տոկոսի պահանջմունքները բավարարելու համար, ներառյալ ֆինանսական խթանները եւ որպես հետեւանք, հսկայական դեֆիցիտը։ 30-ական թվականներին ԱՄՆ գանձապետական պարտավորությունների եկամտաբերությունը կանցնի 5 տոկոսից։

Ավստրո-հունգարկան կայսրությունը սպառնում է գրավել ԵՄ-ն

2018 թվականին ԵՄ «ավագ» անդամների եւ նոր հոռետեսորեն տրամադրված անդամների միջեւ պառակտումը կվերաճի անհաղթահարելի անդունդի։ 1951 թվականից հետո առաջին անգամ ուժի կենտրոնը ԵՎրոպայում ֆրանս-գերմանական առանցքից կտեղափոխվի դեպի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա։ ԵՄ-ում ինստիտուտցիոնալ հակամարտությունները շուտով կազդեն ֆինանսական շուկաների վրա։ 2018-ին Բ10-ի երկրների եւ զարգացող երկրների արժույթները նոր բարձունքների կհասնեն, որի հետեւանքով եվրոյի փոխարժեքը կտրուկ կնվազի դոլարի նկատմամբ։

Բիթքոինը դատապարտված է

Բիթքոինի եւ այլ կրիպտոարժույթների փոխարժեքների աճը դարձել է վերջին տարիներին ֆինանսական շուկաների նշանակալի երեւույթներից մեկը։ Բիթքոինի փոխարժեքը կշարունակի անշեղորեն աճել 2018-ի ընթացքում, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը վերջնարդյունքում իրեն ցգործողություններով կնպաստեն բիթքոինի փլուզմանը։

2018 թվականին բիթքոինը կհասնի իր պիկին եւ կանցնի 60 հազար դոլարից, իսկ նր աշուկայական կապիտալիզացիան կկազմի 1 մրլն դոլար, քանի որ 2017 թվականի դեկտեմբերին բիթքոինի ֆյուչերսային պայմանագրերի ակտիվ կնքումը իր վրա կսեւեռի հսկայական թվով ներդրողների եւ հիմնադրամների, որոնք իրենց ավելի հարմարավետ են զգում առեւտուր անելով ֆյուչերսներով, ոչ թե միջոցներ ներդնելով կրիպտոարժույթների բորսաներում։

Սակայն շատ շուտով «բիթքոին» անվանումով երեւույթի ոտքերի տակից հողը փախչելու է։ Ռուսաստանն ու Չինաստանը շատ արագ դուրս կգան խաղից եւ անգամ արգելում են իրենց մոտ չարտոնված կրիպտոարժույթները։ Ռուսաստանը կրիպտոարժույթների դաշտում դառնում է պաշտոնական խաղացող, որպեսզի ազդի արձանագրությունների մշակման վրա, եւ ուշադրությունը բիթքոինից շեղում է, որպեսզի պահի ռուսական կապիտալը երկրում։

Նույնկերպ է վարվում նաեւ Չինաստանը՝ նպատակ ունենալով փլուզել կրիպտոարժույթը։ Պեկինն արգելում է Չինաստանում կրիպտոարժույթների առավել հայտնի տեսակներից եկամտի ստացումը, եւ որպես այդ արգելքի պատճառ նշում է էներգիայի կորուստներն ու բնապահպանական նկատառումները։ Մյուս կողմից, Չինաստանը գիտակցում է, որ բիթքոինը կարող է օգտագործվլ որպես կապիտալի արտահոսքի մեխանիզմ, եւ զգուշանում է դրանից։

Զուգահեռաբար Չինաստանը պաշտոնապես ապահովված կրիպտոարժույթ է ներդնում, որից ստացվող եկամուտը ավելի քիչ էներգիայի ծախսերով է ուղեկցվում։

Չնայած բլոքչեյնների տեխնոլոգիական հեռանկարներին, բիթքոինը եւ այլ կրիպտոարժույթներն ամբողջությամբ հեռացված են բորսայական խաղերից։ 2018 թվականին պատկառելի աճից հետո բիթքոինին 2019-ին սպասվում է սրընթաց անկում մինչեւ բազային ինքնարժեքի մակարդակի՝ 1000 դոլար։

«Աֆրիկյան գարունը» կհանգեցնի ՀԱՀ-ի վերածննդի

2018 թվականին լրիվ անկանխատեսելի իրադարձությունների հետեւանքով ժողովրդավարական գործընթացներ կսկսվեն ամբողջ Կենտրոնական Աֆրիկայում։ Զիմբաբվեի անփոխարինել նախագահ Ռոբերտ Մուգաբեի պաշտոնանկությունը 2017-ի վերջին, քաղաքական փոփոխություններ է սադրելու Աֆրիկայի մյուս երկրներում, որտեղ նույնպես դժգոհ են իրեն առաջնորդների ոչ արդյունավետ եւ իրականությունից կտրված կառավարումից։ Չի կարելի չնշել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում Ջեյկոբ Զումայի եւ Կոնգոյում Ժոզեֆ Կաբիլայի հարկադրական հրաժարականները։ Վերջինս աննախադեպ ժողովրդական հուզումների հետեւանքով ստիպված է եղել փախչել երկրից։ Բայց ՀԱՀ-ը բոլորից շատ է ստանում. Հարավաֆրիկյան ռենդը դառնում է զարգացող երկրների արժույթների լիդերը եւ դոլարի, եվրոյի եւ իենի նկատմամբ 30 տոկոսով աճում է։

Արդյունքում ՀԱՀ-ում կարձանագրվի ամենաբարձր աճի տեմպերը եւ այն կդառնա տարածաշրջանի տնտեսությունների համար ձգողականության կենտրոն։

Բիզնեսում կամրապնդվի կնոջ դերը

Վերջապես, վերջին կանխատեսումը վերաբերում է բիզնեսում կնոջ դերի ամրապնդմանը։ «Անընդհատ փոփոխություններ են տեղ գտնում, եւ հարցը արդարության մեջ չէ, այլ կանաց կողմից իրենց ցանկալի ներուժի գիտակցման՝ վերջին  միջոցը ընդլայնել տնտեսությունը առանց բնակչության ընդլայնման ցածր արտադրողականության եւ զարգացած երկրներում ծերացման պայմաններում»,-ասված է հաղորդման մեջ։

Նախորդ տարվա կանխատեսման համաձայն՝  ընկերության հիմնական թերագնահատված  ռիսկերն էին՝ Չինաստանի տնտեսության աճն 8 տոկոսով,  ԱՄՆ դաշնային ռեզերվային համակարգում  10 տարվա պարտատոմսերով եկամուտների ամրակայումը՝ 1.50 տոկոսով , Բրիտանիայի հրաժարվելը Եվրամիությունից դուրս գալու  եւ Brexit-ի չեղարկումը, ինչպես նաեւ բիթքոինի արժեքի աճը 700 դոլարից մինչեւ 2000 դոլարի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ