News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի գահի հինգերորդ իրավահաջորդը՝ արքայազն Հարրին, BBC-իի չորրորդ ռադիոալիքի Today հաղորդաշարի համար հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»- ը՝ վկայակոչեպով բրիտանական հեռարձակման կորպորացիային եւ հայտնելով, որ ծրագիրը կթողարկվի դեկտեմբերի 27-ին:

BBC-ն տեղեկացրել է, որ ծրագրի ձայնագրման ընթացքում ԱՄՆ նախկին նախագահը կատակով հարցրել է՝ արդյոք բրիտանական ակցենտով պետք ՝ պատասխանի հարցերին, ինչպես նաեւ առաջարկել է արքայազնին փոխանակվել դերերով եւ հարցազրույց վերցնել հենց Հարրիից:

Հարցազրույցը ձայնագրվել է սեպտեմբեր ամսին՝ Տորոնտոյում (Կանադա) հաշմանդամ զինվորների մասնակցությամբ անցկացվող ամենամյա Invictus Games միջազգային մրցումների ժամանակ: Այս մրցումները, որոնք նախաձեռնել է հենց արքայազն Հարրին, կազմակերվում են 2014 թվականից սկսած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ