News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ավելի քան 30 իրավապահ է տուժել Կիեւի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատի՝  Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից գրոհման փորձի ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակը, փոխանցում է 112ua-ն :

Սահակաշվիլիի կողմնակիցները կիրակի օրը կայացած երթից հետո փորձել են գրոհել Կիեւի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը, որտեղ այդ պահին համերգ էր ընթանում: Տեղի են ունեցել բախումներ ուժայինների հետ: Ավելի ուշ՝ Սաակաշվիլիի կոչից հետո, ցուցարարների շարժվել են դեպի Ռադա: Սահակաշվիլիի կողմնակիցները հայտնել են, որ  դրանք սադրանքներ են եղել, եւ մարդիկ մտադիր են խաղաղ ցույց անցկացնել: Ոստիկանությունը երկու քրեական գործ է հարուցել:

«Այժմ խոսքը տասնյակ տուժած իրավապահների մասին է, վերջին տեղեկատվության համաձայն՝ ավելի քան 30 մարդու, բայց կարծում եմ, որ այդ թիվը կարող է աճել: Ճշտելուց հետո մենք այն կհրապարակենք», - ասել է Շկիրյակը «112 Ուկրաինա» հեռուստատեսության եթերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ