News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները դատապարտել են «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների՝ Կիեւում Հոկտեմբերյան պալատի գրավման փորձը, փոխանցում է 112ua-ն: Համապատասխան գրառումները դեսպանները հրապարակել են իրենց թվիթերյալ էջէրին:

Կանադայի դիվանագիտական առաքելության ղեկավար Ռոման Վաշչուկը հայտարարել է, որ ցուցարարները «չարաշահել են խաղաղ բողոքի իրավունքը»:

«Հասարակական շենքերի զավթման եւ ոչնչացման փորձերը խաղաղ բողոքի իրավունքի չարաշահում են»,-գրել է նա:

Այս հայտարարությանը միացել է նաեւ Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Գոֆը:

Հիշեցնենք, որ Կիեւում դեկտեմբերի 17-ին Միխային Սաակաշվիլիի եւ նրա կողմնակիցների մասնկացությամբ անցկացվեց «Իմպիչմենտի համար» երթը: Երթը ավարտվել էր Անկախության հրապարակի մոտ, որտեղ և հանրահավաք էր կազմակերպվել: Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 2 հազար մարդ:

Անկախության հրապարակի մոտ տեղի անցկացված հանրահավաքից հետո Միխայիլ Սաակաշվիլին իր մի խումբ համախոհների հետ միասին շարժվել է դեպի Հոկտեմբերյան պալատ: Իրավապահները արգելափակել էին շենքի մուտքը: Կողմերի միջեւ բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:

Ոստիկանությունում հայտարարել են, որ բախումների արդյունքում տասնյակ իրավապահներ վնասվածքներ են ստացել: Միջադեպի փաստով երկու քրեական գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ