News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ռազմական վերլուծաբան Դենիել Էլլսբերգը իր «Դատաստանի օրվա մեքենան. միջուկային ստրատեգի խոստովանությունը» նոր աշխատության մեջ պատմել է Երրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքների եւ դրա հնարավոր պատճառների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գրքի գրախոսականը հրապարակվել է San Francisco Chronicle պարբերականում:

Փորձագետը կարծում է, որ լայնամասշտաբ հակամարտության կարող է հանգեցնել անսարքությունը էլեկտրոնիյայում, լրատվամիջոցներում տեղ գտած կեղծ տեղեկատվությունը կամ  չմտածված հրամանը:

Միեւնույն ժամանակ Էլլսբերգը շեշտում է, որ առաջատար ռազմական ուժերը ավելի մեծ կործանարար ներուժ ունեն, քան անհրաժեշտ է: Նրա խոսքերով՝ լայնամասշտաբ միջուկային հակամարտությունը մի քանի օրվա ընթացքում կկործանի միլիոնավոր մարդկանց եւ կհանգեցնի մարդկության մահվան:

Փորձագետը մտավախություն է հայտնում նաեւ ամերիկյան ղեկավարության՝ զանգվածային ոչնչացման զենքի հանդեպ վերաբերմունքի կապակցությամբ: «Մենք միակ երկիրն ենք աշխարհում, որը կարծում է, թե հաղթել է պատերազմը զանգվածային ոչնչացման զենքերի շնորհիվ»,- գրում է Էլլսբերգը Միացյալ Նահանգների մասին: «Մենք միակն ենք, ովքեր հավատում են, որ այս ամենը արդարացված էր: Զենքի հանդեպ այս վերաբերմունքը շատ վտանգավոր է »,- կարծում է փորձագետը:

Աշխատության վերջում Էլլսբերգը համաշխարհային հակամարտությունների կանխարգելման համար մի քանի առաջարկ է անում. ԱՄՆ-ը չպետք է պատերազմ սկսի եւ առաջինը  միջուկային զենք օգտագործի, նրանք պետք է նաեւ վերացնեն «միջուկային եռյակի» ցամաքային բաղադրիչը: Էլլսբերգը  վստահ չէ, որ դա տեղի կունենա, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է առաջ տանել այս նախաձեռնությունը: «Միջուկային զենքի հետ կատակներ անել չի կարելի: Եվ դա վերաբերում է ոչ միայն երրորդ աշխարհի «խենթ» ղեկավարներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ