News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրեական պետության պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կիրակի օրը նախազգուշացրել է, որ իրավիճակը, երբ Իսրայելի Պաշտպանության բանակը գրեթե ամեն օր  ստիպված էր արձագանքել Գազայի հատվածից հրթիռային հարձակումներին, չի շարունակվի: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով նախարարի գրառումը իր ֆեյսբուքյան էջին:

«Հրթիռների պինգ պոնգ ալեւս չի լինի: Հաջորդ շաբաթը ցույց կտա՝ ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ինչ վերաբերում է «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպությանը, որին ակտիվորեն աջակցում է Թուրքիան, պետք է ուշադիր հետեւել՝ ինչ կլինի հաջորդ շաբաթ»:

Նախարարը ընդգծել է, որ Իսրայելը «պատրաստ է ցանկացած սցենարի»: Իսրայելի պաշտպանության բանակը տանկերի եւ ինքնաթիռների օգնությամբ «ՀԱՄԱՍ»-ի ավելի քան տասը զինվորական կետ է ոչնչացրել Գազայի հատվածում, ինչի հետեւանքով առնվազն 2 մարդ է զոհվել, մոտ 30 պաղեստինցի վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ