News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ավիատիեզերական Thales կոնցեռնը կգնի կիբերպաշտպանության ոլորտում ծրագրային ապահովմամբ զբաղվող հոլանդական Gemalto ընկերությունը, հաղորդում է Kommersant.ru- ն:

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ գործարքի շրջանակներում ֆրանսիական կոնցեռնը ձեռք կբերի Gemalto-ի բոլոր բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրի համար վճարելով 51 եվրո: Այսպիսով, գործարքի ընդհանուր գումարը կկազմի 4,76 մլրդ եվրո:

Thales-ի առաջարկը 57% -ով գերազանցում է հոլանդական ընկերության արժեթղթերի շուկայական արժեքը դեկտեմբերի 8-ի դրությմաբ, երբ Gemalto-ն ստացավ առաջին պաշտոնական առաջարկը պոտենցիալ գնորդներից:

Thales-ից բացի, Gemalto-ն ցանկանում էր գնել նաև մեկ այլ ֆրանսիական ընկերություն` Atos-ը, որը 46 եվրո էր առաջարկում մրցակցի յուրաքանչյուր բաժնետոմսի համար: Այնուամենայնիվ, ընկերությունում այս գինը ցածր համարեցին:

Thales ընկերությունը հայտարարել է, որ մտադիր չէ կրճատել աշխատատեղերը Gemalto-ում եւ արդեն 4 միլիարդ եվրո վարկ է ստացել գործարքի ֆինանսավորման համար: Համաձայնագիրը պետք է հաստատվի Gemalto-ի ներդրողների կողմից, այնուհետեւ` կարգավորող մարմինների:

Ըստ Thales-ի ծրագրերի՝ գործարքը պետք է փակվի 2018 թվականի երկրորդ կեսին: Ինչ վերաբերում է հոլանդական ընկերությանը, ապա այն կգործի որպես ֆրանսիական կոնցեռնի ստորաբաժանումներից մեկը՝ ներկայիս գլխավոր տնօրեն Ֆիլիպ Վալլեի ղեկավարության տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ