News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 01:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի 35 ՕF 479 (վարորդ` 28-ամյա Հ. Ա.), «Toyota Camry» մակնիշի 20 GG 800 (վարորդ՝ 36-ամյա Ա. Ա.), «Opel Astra» մակնիշի 35 GT 383 (վարորդ՝ 45-ամյա Ս. Թ.) եւ «Kia Sorento» մակնիշի 34 NL 938 (վարորդ՝ 21-ամյա Ս. Թ.) համարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 62-ամյա Կ. Հ.-ն, 17-ամյա Ս. Ա.-ն եւ 41-ամյա Գ. Ջ.-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ա.-ն եւ Գ. Ջ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ