News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դուբլինի 85-ամյա բնակիչ Մեթը որոշել է նույնասեռական ամուսնությամբ պսակադրվել իր ընկերոջ հետ՝ ապագա ժառանգության համար հարկերից խուսափելու համար, գրում է «Լենտա»- ն՝ վկայակոչելով The Irish Times-ը:

Մեթի ապագա ամուսին Մայքլ Օ'Սալլիվանը մանրամասնել է, որ իրենք արդեն 30 տարի է ճանաչում են միմյանց եւ այժմ միասին խնամում են իր տարեց ընկերոջը: Որոշ ժամանակ առաջ Մեթը որոշում էր կայացրել իր տունը ժառանգել ընկերոջը, սակայն, տեղական օրենսգրքի համաձայն, նա ստիպված է 33 տոկոս հարկ վճարել:

Ընկերները օրենսդրության մեջ ելք են գտել՝ կետ, որի համաձայն ամուսինները կամ միասին ապրող զուգընկերները ազատվում են այս հարկից, եթե որոշում են պսակադրվել նույնասեռական ամուսնությամբ: Նշենք, որ Իռլանդիան օրինականացրել է նույնասեռական ամուսնությունները 2015 թվականի նոյեմբեր ամսի:

Երկու ապագա ամուսիններն էլ հայտարարում են իրենց հետերոսեքսուալության մասին, սակայն իրենց որոշումը համարում են «լավ գաղափար»: Հարսանիքը նախատեսված է դեկտեմբերի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ