News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բագրատաշենի անցակետում նոյեմբերի 19-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Կարեն Շիրվանյանին ծեծելու դեպքով դեռեւս քրեական գործ չկա հարուցված: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրվանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել, որ Կարեն Շիրվանյանին ԱԱԾ սահմանապահների կողմից ծեծելու դեպքով քրեական գործ հարուցվի ու քննություն կատարվի:

«Մինչեւ օրս մեր միջնորդության վերաբերյալ քննիչը որոշում չի կայացրել: Չենք հասկանում, բայց գործը ձգձգվում է, դեռեւս առերեսումներ էլ տեղի չեն ունեցել իմ պաշտպանյալի մասնակցությամբ»,- ասաց Գուրգեն Հարությունյանը:

Նա հայտնեց, որ գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով վարչություն: Նշենք, որ այս գործով միակ մեղադրյալ Կարեն Շիրվանյանն է, միջադեպին մասնակցել են նաեւ Շիրվանյանի փեսան եւ վերջինիս եղբայրը, որոնք որեւէ կարգավիճակ չունեն, սակայն տեղեկություններ կան, որ իրավապահները նրանց որոնում են:

«Կարեն Շիրվանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, սակայն, մենք այդ մեղադրանքի հետ համաձայն չենք: Կարենին զանգել, ասել են, որ աներորդուն՝ Արթուր Կիրակոսյանին, ծեծում են սահմանապահները, ինքն էլ գնացել է այնտեղ, տեսել՝ մեկն արյունոտ ընկած է, քաշքշուկ է... Կարենը փորձել է պարզաբանում ստանալ, բայց հենց նրա նկատմամբ բռնություն է կիրառվել, նրան ծեծել են: Հետեւաբար, առաջադրված մեղադրանքը սխալ է, անձնական բնույթի վեճ է եղել, Կարենը գնացել է աներորդուն պաշտպանելու»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում դեպքի մանրամասներն էր ներկայացրել Գուրգեն Հարությունյանը: 

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է ՍԶ ծառայողների հետ։ Վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ ԱԱԾ ծառայողը ճանաչվել է տուժող, որը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, վիճաբանությանը մասնակցած քաղաքացիների ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են։ Կարեն Շիրվանյանը կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ