News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին հուլիսի 1-ին 2 մարդու կյանք խլած ողբերգական վթարի գործով  տուժող կողմը հետ է վերցրել քաղաքացիական հայցը: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով ամբաստանյալ, վարորդ Վիգեն Սեխլեյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը՝ նշելով, որ տուժողներն ու տուժողների իրավահաջորդները շուրջ 8 մլն դրամ էին պահանջում իր պաշտպանյալից:

«Դեկտեմբերի 12-ին նշանակված դատական նիստին իմ պաշտպանյալը հայտարարեց, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքն ու միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, սակայն, դաաավարության մասնակիցներն առարկեցին, դատարանն էլ մերժեց միջնորդությունը: Դատաքննությունն արեցինք մեկ նիստով եւ հունվարի 11-ին արդեն մեղադրողը ճառ կասի»,- ասաց Կարեն Քալանթարյանը:

Նշենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վիգեն Սեխլեյանը սթափ վիճակում, մոտ 70-80 կմ/ժ արագությամբ Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին, առանց նախապես համոզվելու վազանցի կատարման անվտանգության մեջ, դուրս է եկել վազանցի ու ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենային: Վթարի հետեւանքով այդ մեքենայի ուղեւորներ, հարո ու սկեսուր մահացել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ.-ին հուլիսի 1-ին ժամը 07:33-ին Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել ավտովթար: Վթարի հետեւանքով 2 ուղեւոր մահացել էր, եւս 11-ը ստացել էին մարմնական վնասվածքներ: Վիրավորներ մեջ կային նաեւ Իրանի քաղաքացիներ:

Գործով մեղադրյալ Վիգեն Սեխլեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Ամենաշատ