News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 16-ին Հայաստանում Porsche մակնիշի պաշտոնական դիլերը այլ ապրանքանիշների հետ համատեղ, որոնք մտնում են «Դերժավա» ընկերությունների խմբի մեջ, Sos մանկական գյուղի սաների համար բարեգործական ամանորյա միջոցառում է անցկացրել: Նման ակցիայի նախաձեռնողներն էին Porsche-ի ներկայացուցչության աշխատակիցները, որոնք երեխաների առջեւ սոցիալական պատասխանատվություն են ստանձնել եւ իրականացրել այս երեխաների ամանորյա երազանքներն ու ցանկությունները: Տոնակատարությունը տեղի է ունեցել Pizza Hut ռեստորանային ցանցում, որտեղ փոքրիկներին սեփական ավտոմեքենաներով բերել են Porsche ապրանքանիշի հաճախորդները:

«Մենք ամենաշատը ցանկանում էինք իրականացնել յուրաքանչյուր փոքրիկի ցանկությունը, ում կյանքն ինչ-ինչ պատճառով մի փոքր այլ կերպ է ստացվել: Երբ հյուրընկալվել էինք գյուղում, նկատեցինք, թե ինչպես էին մի քանի երեխա հետաքրքրասիրությամբ պտտվում ավտոմեքենայի շուրջը եւ այն զննում բոլոր կողմերից: Եվ այդ ժամանակ մեզ մոտ գաղափար ծնվեց՝ նրանց Porsche ավտոմեքենաներով այսպիսի փոքրիկ ճանապարհորդություն նվիրել եւ ամանորյա տոն կազմակերպել, որը երջանկացրեց ոչ միայն նրանց, այլ նաեւ մեզ: Ցանկանում եմ առանձնապես շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին, որոնք համաձայնեցին այդ ամբողջ օրը փոքրիկների հետ անցկացնել»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Porsche-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արտեմ Սիմոնյանը:

«Մենք անչափ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում ընկերություններ կան, որոնք պատրաստ են իրենց հաջողությունը հանրության հետ կիսել, որի հիմնական բաղադրիչը մեր երեխաներն են, որոնք օգնութան եւ ուշադրության կարիք ունեն»,- կազմակերպիչ ընկերությանը շնորհակալություն հայտնեց Sos մանկական գյուղի ներկայացուցիչ Վանանե Արարքցյանը:  

Երեխաներն ամանորյա երգեր երգեցին, ժամանակակից երաժշտության թրեքների ներքո պարեցին, դիտեցին օճառի պղպջակներով շոուն, շուրջպար կատարեցին հակամոտոր-հերոսների հետ եւ անկեղծորեն ուրախացան անակնկալների համար: Յուրաքանչյուր երեխայի ամանորյա նվերներ հանձնվեցին, որոնք նրանց էին սպասում տոնածառի տակ:

«Նվերները ձեռք բերելուց առաջ մենք ճշտել էինք, թե նրանք Ամանորին ամենից ավելի ինչ կցանկանային ստանալ: Եվ պարզվեց, որ այս երեխաները ցանկանում են կինոթատրոն այցելել: Ցավոք, մանկատները նման հնարավորություն չունեն: Դրա հետ մեկտեղ, մենք նրանց համար խաղալիքներ էինք պատրաստել, հուշանվերային քարտեր, քաղցրեղեն եւ անձնական հիգիենայի պարագաներ: Բայց մեզ համար ամենագլխավորը այս երեխաների երջանիկ դեմքերը տեսնելն էր, որոնց համար այսօրվա տոնը հաճելի հիշողություն կդառնա»,- ասաց Porsche ապրանքանիշի ներկայացուցիչը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ