News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող որդուն ծառայությունից ազատելու համար կաշառք  տալու համար 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Արգամ Սիմոնյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Արգամ Սիմոնյանն ու իր պաշտպանը պահանջում են արդարացում՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ժամկետային զինծառայող Խաչիկ Խաչատրյանին ծառայությունից ազատելու համար նրա ծնողները 1100 ԱՄՆ դոլար են տվել Երեւանի քաղաքացի Սաթենիկ Սարգսյանին, որն էլ այն Երվանդ Կարապետյանի միջոցով փոխանցել է հոսպիտալի բժիշկ Աշոտ Սիմոնյանին:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Երվանդ Կարապետյանին դատապարտել 1 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ նշանակելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, հոսպիտալի բժիշկ Աշոտ Սիմոնյանին՝ տուգանել 1 մլն դրամով, ժամկետային զինծառայող Խաչիկ Խաչատրյանի ծնողներին՝ Կարինե Խաչատրյանին եւ Արգամ Սիմոնյանին, 2 տարվա պայմանական ազատազրկման: Սաթիկ Սարգսյանին դատարանը վճռել է տուգանել 200 հազար դրամով:

Այս գործով բոլոր ամբաստանյալները, բացի Աշոտ Սիմոնյանից, ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ