News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն հույս ունի նոր ազդակ տեսնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, քանի որ հակամարտության կարգավորումը  շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գլխավոր քարտուղարի տեղակալ  Ռոուզ Գետեմյուլերը։

«ՆԱՏՕ-ի անունից ես պետք է ասեմ, որ մենք շատ ուրախ ենք  տեսնել բարձր մակարդակով վերջին դիվանագիտական ջանքերը եւ հուսով ենք, որ շուտով հնարավոր կլինի հասնել խնդրի կարգավորման»,- ասաց նա:

Գետեմյուլերը  նշեց, որ ինքն աշխատել է Քլինթոնի օրոք 90-ականներին եւ հիշում է ճգնաժամի առաջին օրերը։ «Ես ցավում եմ, որ անցել է շուրջ 25 տարի, իսկ հակամարտությունը մնում է չլուծված։ Հայաստանի եւ Ադրբեջանի համար շատ կարեւոր է միասին աշխատելը: Ես ուրախ եմ, որ երկու շաբաթ առաջ արտգործնախարարները հանդիպել են Վիեննայում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, իսկ նախագահները հանդիպել են հոկտեմբերին»,-նշեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը` հավելելով, որ շատ ուրախ է, որ ԱՄՆ-ն այս մակարդակով մասնակցում է խաղաղ կարգավորման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ