News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

UWC Դիլիջանի կառավարիչների խորհուրդը ուրախ է հայտարարել, որ սկսած 2018թ. Օգոստոսի 1-ից Գաբրիել Աբադը Ֆերնանդեզ  կստանձնի քոլեջի տնօրենի պաշտոնը:

Դենիզ Դեւիդսոնը, ով վերջին երկու տարիների ընթացքում եղել է UWC Դիլիջանի ժամանակավոր տնօրենը, այս ուսումնական տարվա ավարտին դպրոցի ղեկավարումը կփոխանցի Գաբրիելին:

«UWC Դիլիջանը պատիվ է ունեցել աշխատել միսսիս Դեվիդսոնի հմուտ եւ փորձառու առաջնորդության ներքո, որը նպաստել է UWC Դիլիջանի համայնքի զարգացմանը՝ բերելով կայունություն, հստակ մշակված մեխանիզմներ եւ համախմբվածություն, - ասել է Վերոնիկա Զոնաբենդը՝ UWC Դիլիջանի համահիմնադիրն ու կառավարիչների խորհրդի նախագահը:

«Համախմբված աշխատանքի շրջանից հետո այժմ մենք պատրաստ ենք անցնել ակտիվ առաջընթացի հաջորդ փուլին՝ հիմնվելով  կրթության եւ նորարարական գաղափարների համապարփակ մեթոդի վրա, որը ներառում է Կրթական կլաստերի եւ  Ուսուցիչների զարգացման կենտոնի ստեղծումը», - ավելացրել է Վերոնիկա Զոնաբենդը:

Գաբրիել Աբադը ստանձնում է այս պաշտոնը UWC Հարավարեւելյան Ասիայի դպրոցի տարբեր պաշտոններում, այդ թվում ամենավերջին՝ դպրոցի գիշերօթյա ղեկավարման գծով տնօրենի պաշտոնում ձեռք բերած երկարատեւ փորձից հետո: Նրա ակտիվ դերակատարում է ունեցել UWC շարժման, Միջազգային դպրոցների խորհրդի եւ Միջազգային բակալավրիատի ուսուցիչների ցանցի գործունեության մեջ:

«Ես ոգեւորված եմ միանալու UWC Դիլիջանին եւ շարունակելու ամրապմդել այն ամուր հիմքերը, որը Դենիզը եւ նրա թիմն են ստեղծել: Իմ կինը՝ Նատալին, UWC Ատլանտիկ քոլեջի շրջանավարտ է, իսկ իմ երեխաները՝ Էլերի Կարմենը եւ Հարի Գաբրիելը, իրենց ողջ կյանքն անցկացրել են UWCSEA-ի դպրոցում: Չնայած նրան, որ մենք դժվարությամբ հրաժեշտ կտանք UWCSEA-ին, որը վերջին տասնվեց տարիների ընթացքում մեր տունն է եղել եւ որին մենք պարտական ենք այնքան շատ, մենք անհամբեր սպասում ենք, թե երբ ենք միանալու UWC Դիլիջանին ինչպես նաեւ Դիլիջանի համայնքին»,- ասել է Գաբրիել Աբադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ